Շատերս ուշ ժամի որևէ բան ուտելու սովորություն ունենք, որով ավելորդ ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը: Այս դեպքում առավոտյան բերանում տհաճ համի զգացողությունը պետք է ոչ ոքի չզարմացնի, քանի որ պարզ է՝ սնունդը չի հասցրել քնած ժամանակ մեր օրգանիզմի կողմից ամբողջությամբ մարսվել: Սակայն երբ բերանում տհաճ համը պարբերաբար եք զգում, ապա պետք է ուշադրություն դարձնեք այդ երևույթին և գտնեք դրա խորքային պատճառները:

Բերանում տհաճ համը կարող է տարբեր լինել՝ քաղցրահամ, դառնահամ, աղի համ, թթվահամ և այլն: Սրանցից յուրաքանչյուրը խոսում է մի ենթադրյալ հիվանդության մասին, որը մատնում է իրեն բերանում տհաճ համի առկայությամբ: Տեսանյութի միջոցով ծանոթացեք առավոտյան բերանում տհաճ համի զգացողության հնարավոր պատճառներին և մի անտեսեք այդ ահազանգը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել