Համաշխարհային առաջնորդներից ամենամեծ վստահությունը վայելում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ վստահության մակարդակը ցածր է: Ի դեպ, նրան ավելի քիչ են վստահում, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այսպիսի եզրահանգում են կատարել ամերիկյան Pew Research Center-ի փորձագետները, որոնք մայիսին և օգոստոսին 25-ին երկրի 26.1 հազար քաղաքացիների շրջանում հարցում են անցկացրել:

Հարցվածների կարծիքով՝ Թրամփը Պուտինից կամ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինից ավելի քիչ է ունակ արդյունավետ կառավարելու երկիրը: Թրամփի վարած քաղաքականության պատճառով նվազել է նաև ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերամբերմունք ունեցող անձանց թիվը, ինչը հատկապես նկատելի է Գերմանիայում: Իսկ ԱՄՆ նախագահին վստահում է Գերմանիայում հարցվածների միայն 10 տոկոսը:

Սակայն ԱՄՆ-ի վարկանիշը բարձր է Ֆիլիպիններում, Իսրայելում և Հարավային Կորեայում:

Միակ առաջնորդը, որին վստահում է հարցվածների կեսից ավելին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Նրա գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 52 տոկոսը: Երկրորդ տեղում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, որին վստահում է հարցման մասնակիցների 46 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել