Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը երեք երեխաների պատճառով առանց սեքսի են մնացել: Ուստի երկրպագուների կարծիքով՝ աստղային զույգի ամուսնությունը կարող է կործանվել, գրում են արևմտյան ԶԼՄ-ները:

«Քարդաշյանների գերդաստան» ռեալիթի շոուի ժամանակ Քիմն ակնարկել է երկրպագուներին, որ իր և Քանյեի միջև արդեն վաղուց չկան ռոմանտիկ և ինտիմ հարաբերություններ:

Երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո Քիմը և Քանյեն իրենց երեխաներին են նվիրվել՝ մոռանալով սեփական կյանքի մասին: Քիմի խոսքով՝ երեք երեխա դաստիարակելը շատ ավելի բարդ է, քան թվում է:

Սոցկայքերում երկրպագուները պնդում են, որ առանց սեքսի զույգը կարող է վերջնականապես խզել հարաբերությունները:

Հիշեցնեն, որ ԶԼՄ-ների պնդմամբ՝ Քանյե Ուեսթը Չիկագո է տեղափոխվում, իսկ Քիմ Քարդաշյանը սիրավեպ ունի ռեփեր Դրեյքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել