Ամիսներ առաջ ԿԳ նախարարը գիտնականների հետ հանդիպման ժամանակ ասեց, որ ինքը և կառավարությունը լրջորեն տրամադրված են ավելացնել գիտության բյուջեն 2019 թվականի համար:

2019 թվականի բյուջեի նախագիծն արդեն կա: Գիտության բյուջեն առաջարկվում է ավելացնել 0 դրամով:
Հերթական իլյուզիաներն են ցրվում... Շատ լավ է:

Գիտության նկատմամբ հին ու նոր կառավարությունների վերաբերմունքը պայմանավորված է միայն ու միայն գիտնականների ակտիվությամբ: Նման գիտական հանրությանը էս գումարն էլ, ԳՊԿ ու ԿԳ նախարարն էլ շատ են: Սա այն է, ինչին մենք հիմա արժանի ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել