168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, թե դեմոկրատներն ԱՄՆ-ն ցանկանում են վերածել Վենեսուելայի, եւ նրանց «հանցավորության կուսակցություն» է որակել: Այս հայտարարությամբ նա իր կողմնակիցների առջեւ հանդես է եկել Թենեսիում: Ելույթը հեռարձակել են տեղական լրատվական հեռուստաընկերությունները:

«Դեմոկրատները հանցավորության կուսակցություն են: Նրանք պատրաստվում են ձեր փողոցները հեղեղել օտարերկրացի հանցագործներով»,- մի քանի անգամ կրկնել է Միացյալ Նահանգների ղեկավարն իր ելույթի ընթացքում՝ խոսելով ներգաղթի եւ սահմանների անվտանգության բնագավառի քաղաքականության մասին:- Ահա թե ինչ տեղի կունենա (նրանց հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում)»: «Նրանք ցանկանում են (ԱՄՆ-ում) ազատությունը փոխարինել սոցիալիզմով: Դեմոկրատները ցանկանում են Ամերիկան վերածել Վենեսուելայի»,- պնդել է Թրամփը:

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի ղեկավարը Վենեսուելան որակել էր «անկարգություն», որն «անհրաժեշտ է վերացնել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել