Միշտ նշել եմ, որ պատմությունն ուղղակի զարմանալի ելևէջներ ունի։

Անցյալ գիշեր «Իսլամական հեղափոխության պահապաննների կորպուսը», վրեժխնդիր լինելով Ահվազում վերջին ահաբեկչական հարձակման համար, Իրանի տարածքից արձակված և պարսկերեն կարգախոսներով մակնշված բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի Աբու Քամալ բնակավայրի շրջակայքին։

Ուշագրավ է, որ Աբու Քամալից ոչ շատ հեռու են գտնվում հռչակավոր Դուրա-Եվրոպոս միջնադարյան քաղաքի ավերակները, որտեղի հրեական սինագոգի պատին Քրիստոսի 3-րդ դարի կեսերին քաղաքը նվաճելուց հետո միջին պարսկերենով վերջին անգամ գրություններ էին թողել սասանյան զինվորները։

Ստացվում է, որ մոտ 1800 տարի հետո իրանական զորամիավորումներն այս անգամ արդեն հրթիռների վրա արված պարսկերեն գրություններով իրենց գոյությունը հաստատեցին Ասորիքի հենց այն տարածքներում, որտեղ պարտության մատնելով հռոմեացիներին՝ վերջին անգամ ներկայություն էին ունեցել միայն Սասանյանների օրոք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել