Տպագրված նյութը փնթի կեղծիք է, որտեղ, բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաեւ պատվիրատուների ականջները։ 

Երբեք ապօրինի հրահանգներ չեմ տվել եւ ոչ մի բուհի ղեկավարի, իսկ դեռեւս 2003 թվականին պաշտպանած թեզս վերագրել ուրիշին զավեշտի համաշխարհային ռեկորդ է։

Ավելի կոպիտ գնահատականներ չեմ տա, բայց ասեմ, որ, նման կերպով փորձելով վարկաբեկել վարչապետի ամենաակտիվ քննադատներից մեկին, նրան արջի ծառայություն է մատուցվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել