Armtimes.com-ը գրում է.

Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելլին ինստագրամի իր էջում տեղադրել է լուսանկար ու գրառում թողել՝ Շառլ Ազնավուրի մահվան հետ կապված.

«Շառլ, դուք միշտ զարմացրել եք ձեր արվեստով եւ ձեր փայլուն իրոնիայով:

Ընդամենը մի քանի օր առաջ, իմ ծննդյան օրը ինձ ասացիք.  «60 տարեկան ես, դու այնքան երիտասարդ ես Անդրեա: Ես էլ 60 տարեկան էի... բայց դա եղել է 30 տարի, ավելի ստույգ՝ 34 տարի առաջ: Հուսով եմ, որ հետո էլ կտեսնեմ քեզ»: Ճշմարտությունն այն է, որ դուք մեզանից ամենաերիտասարդն էիք եւ չնայած գրեթե մեկ դար տեւած ձեր ճանապարհին, միշտ պատրաստ էիք հանդես գալ համերգով՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ:

Իմ սերը եւ հարգանքը ձեր հանդեպ երբեք չի պակասի եւ ձեր գործի հանդեպ նվիրվածությունը միշտ օրինակ կլինի ինձ համար:

«Եթե ցանկանում եք սիրվել հանդիսատեսի կողմից, պետք է սիրեք հանդիսատեսին». սա դուք էիք ասում, եւ անշուշտ,  դուք ձեր արվեստը լցրել էիք անհավանական քանակությամբ սիրով»,-գրել է Բոչելլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել