Armenpress.am-ը գրում է.

Հայտնի  լրագրող Վլադիմիր Պոզները կոչ է արել հիշել Ազնավուրին մեծ երախտագիտությամբ, ժպիտով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Վլադիմիր Պոզները մասնավորապես ասել է.

«Պետք է չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա, նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան»,- ընդգծել է Պոզները:

Նա նշել է, որ Ազնավուրը ապրել է երկար, գեղեցիկ, հաջողակ կյանքով և սիրել մինչեւ իր կյանքի վերջին օրը:

«Անշուշտ, ցավալի է, երբ մարդը հեռանում է: Մյուս կողմից՝ երբ մարդը հեռանում է, այդքան երկար տարիներ այսպիսի կյանքից հետո, կարող եք նույնիսկ նախանձել», - հավելել է Պոզները:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել