Panorama.am-ը գրում է.

«Շառլ Ազնավուրի կորուստը մեծ է մեզ համար որպես հայեր, ֆրանսիայի համար՝ որպես Ֆրանսիայի զավակ։ Վստահ եմ, որ Ազնավուրն աշխարհից մեծ էր, կորուստ է ողջ աշխարհի համար»,- Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։

Նրան բնութագրեց որպես կյանք սիրող, աշխարհ սիրող, մարդուն սիրող մարդու։

«Շատ պարզ մարդ էր իր մտքերի մեջ, արտահայտություններում, հանգիստ էր իր հանդեպ ու իր շրջապատի հանդեպ»,- ասաց Զ. Մնացականյանը։

Նա նշեց, որ պատիվ ունեցել է  տարբեր առիթներով հանդիպել շանսոնյեի հետ։ Նախարարը հիշեց, որ 2016 թվականին Նյու Յորքում ներկա է եղել նրա համերգին ով, լինելով 92 տարեկան, երկու ժամ կարողացել է էներգիայի մեջ պահել 5000  հոգանոց դահլիճ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել