Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակցեց մեծ շանսոնյեի  հիշատակի մոմավառության արարողությանը: Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Ազնավուրի հիշատակին հրապարակում դրված ծաղիկների առջև, ապա վառեց իր մոմը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մոմավառությամբ Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու համար նրա անունը կրող հրապարակ են եկել Ազնավուրի արվեստի հարյուրավոր երկրպագուներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանի մայրաքաղաքի հյուրեր:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել