Հոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ու Օսլոյում սկսվել է «Նոբելյան շաբաթը»:

ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2018թ. Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի բուժման բնագավառում արած բացահայտումների համար: Այդ մասին հայտնել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին կից Բժշկության նոբելյան հանձնաժողովը: Նրանք քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ են մշակել։

Հոկտեմբերի 2-ին կհայտարարվի ֆիզիկայի բնագավառում հաղթողի անունը, հոկտեմբերի 3-ին՝ քիմիայի, իսկ հոկտեմբերի 5-ին Օսլոյում կհայտնեն խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը: Տնտեսագիտության ոլորտում հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին:

Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում:

2018 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հիշեցնենք, որ 2009 թվականին մրցանակը հանձնվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել