Ձեզ ենք ներկայացնում The Guardian-ի անդրադարձը՝ Շառլ Ազնավուրի մահվանը (թարգմանված):

Ֆրանսիացի երգիչն իր կյանքի ընթացքում ձայնագրել է շուրջ 1400 երգ, վաճառել ավելի քան 80 միլիոն ձայնագրություն ողջ աշխարհում և զուգահեռաբար ունեցել հաջող դերասանական կարիերա:

Ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը մահացավ 94 տարեկան հասակում, ինչպես հայտնում են ֆրանսիական մեդիան և երգչի խոսնակը:

Հայկական արմատներ ունեցող Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել էր Փարիզում և իր կյանքի ընթացքում վաճառել է 100 միլիոնից ավելի ձայնագրություն 80-ից ավելի երկրներում: Իր 1400 երգերից 1300-ն Ազնավուրն անձամբ է գրել: Նրան հաճախ անվանում էի Ֆրենկ Սինատրայի ֆրանսիական տարբերակ:

Նա լքում է դպրոցը 9 տարեկան հասակում, որպեսզի սկսի մանկահասակ դերասանի կարիերա: Նրան հաջողվում է զուգահեռաբեր կերտել հաջող դերասանական կարիերա՝ նկարահանվելով Ֆրանսուա Տրյուֆոյի «Tirez Sur la Pianiste», Կլոդ Շաբրոլի «Les Fantômes du Chapelier» և Գունտեր Գրասի 1979 թվականի օսկարակիր «The Tin Drum» ֆիլմի ադապտացիայում:

Նրա երաժշտական կարիերան թրծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օկուպացված Փարիզի կաբարեներում, երբ նրա ծնողները թաքուն կերպով աջակցում էին հալածյալներին՝ իրենց տանը թաքցնելով հրեաների, կոմունիստների և այլոց: «Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, սակայն իմ ընտանիքի լեզուն միշտ էլ հայերենն է»,- ասել է երգիչը 2017 թվականին տված հարցազրույցներից մեկում:

Ազնավուրը բացահայտվել է Էդիտ Պիաֆի կողմից Մուլեն Ռուժում․ այն ժամանակ լեգենդար երգիչը Պիաֆի երիտասարդ խորհրդատուն էր և հարևանը: «Ես նրան նվիրում էի իմ երիտասարդությունը, իմ խենթությունը, նրան դուր էր գալիս իմ այդ ողջ ջազային բնույթը»,- պատմել էր երգիչը Guardian-ին 2015-ին: Պիաֆը նրան խորհուրդ էր տվել վիրահատել քիթը, որպեսզի վիրահատությունից հետո ասի «առաջ ինձ ավելի էիր դուր գալիս»:

Ամենայն հավանականությամբ Ազնավուրի՝ առավելապես հայտնի անգլերեն սինգլը «She»-ն է՝ մի գեղեցիկ ռոմանտիկ բալլադ, որում հավասարապես ներկայացվում են սիրո բերկրանքն ու ցավը՝ վերջում, այնուամենայնիվ, արձանագրելով․ «Կյանքիս իմաստը նա է»: Այս երգը 4 շաբաթ շարունակ առաջին տեղն է զբաղեցրել բրիտանական երաժշտական չարթում, ինչպես նաև թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն: Երգին երկրորդ շունչ տրվեց 1999 թվականին «Notting Hill»-ի համար Էլվիս Կոստելլոյի կատարմամբ:

Տարիների ընթացքում նա դուետներ է ձայնագրել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը, Բրայեն Ֆերին, Սթինգը և դասական տենորներ Լուչիանո Պավարոտին ու Պլացիդո Դոմինգոն: 2010-ին նա ձայնագրում է «Un Geste pour Haiti Chérie»-ն ֆրանսիացի երիտասարդ ռեփերների հետ, որպեսզի օգնի գումար հավաքել Հաիթիում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար:

Նրա մեկ այլ երաժշտական զուգընկերն էր Լայզա Մինելին, ում հետ նա նաև կարճ սիրավեպ է ունեցել: «Նա սովորել է ինձնից: Ինքն է խոստովանում դա, այլապես ես բերանս փակ կպահեի»,- ասում է երգիչը:

Բալետի ռեժիսոր Մաթյու Բուրնն Ազնավուրի մասին ասել է. «Ես նրան համարում եմ մեծագույն երգերը կենդանի հնչողությամբ կատարողներից, նրա «What Makes A Man A Man»-ի կենդանի կատարումն անմոռանալի էր»:

2017-ին Հոլիվուդի ծառուղում նրա աստղը շնորհելիս ռեժիսոր Փիթեր Բոգդանիվիչն ասել է. «Սինատրան մի անգամ ասել է, որ ցանկացած երգ մեկ գործողությամբ բեմականացում է, որն ունի մեկ հերոս, իսկ Շառլը յուրահատուկ դերասան է, ինչպես նաև յուրահատուկ երգիչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել