operativ.am-ը գրում է

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի աղբյուրին:

Մասնավորապես, նշվում է, որ առափնյա փրկարար ծառայության ջոկատները ջրից դուրս են բերել 5 ներգաղթյալի մարմին: Նրանք նավարկելիս են եղել փչովի նավակով:

Հաղորդվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ նավակում 12 մարդ է գտնվել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ևս հինգ մարդ, որոնցից երկուսը ներգաղթյալների տեղափոխմամբ զբաղվողներից են եղել, լողալով հասել են ափ և փրկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել