operativ.am-ը գրում է

Ահաբեկչությունն արմատներով հասնում է դեպի գաղափարախոսություն, որը քարոզվում և հովանավորվում է Սաուդյան Արաբիայի ռեժիմի կողմից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի ելույթը:

«Սաուդյան Արաբիան աշխարհում ահաբեկչության ամենահայտնի կողմնակիցն է, և ահաբեկչությունը, որը նվաճել է ամբողջ աշխարհը, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, այսօր արմատավորվել է Սաուդյան Արաբիայում, որի իշխանությունները խրախուսում են ծայրահեղական գաղափարախոսությունը»,- նշել է նա:

Նա հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան գլխավորում է ռազմական կոալիցիան, որը հինգ տարի շարունակ պատերազմ է մղում Եմենի հետ՝ երկիրը հասցնելով աննախադեպ աղետի:

«Եմենի ոչնչացման և սարսափելի մարդկային աղետի համար մեղավոր ագրեսոր երկրի ԱԳ նախարարը գրավում է ՄԱԿ-ի ամբիոնը, որի կանոնադրությունը հիմնված է միջազգային խաղաղության և անվտանգության վրա: Նա սնում է ծայրահեղականությունը, թշնամությունը, բռնությունը՝ հիմնված այն գաղափարախոսության վրա, որով ինքն ու Սալմաննի տունը (Սաուդյան Արաբիայի թագավոր - խմբ.) դաստիարակվել են»,- ասել է Ղասեմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել