Կանադայի պաշտպանության նախարարությունը զինծառայողներին թույլ է տվել մորուք պահել: Այս մասին հաղորդում է CBC News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կանադացի զինվորականների մորուքի երկարությունը չպետք է գերազանցի 2 սմ-ը: Նշվում է, որ նավատորմում ծառայողներին թույլ է տրվում մորուք պահել միայն ցամաքում:

Կանադայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ մորուք պահելու թույլտվությունը հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց ներգրավել ծառայության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել