NASA-ի մասնագետները տեղեկացրել են, որ Երկիր մոլորակին մոտենում է SP1 խոշոր երկնաքար՝ տեղեկացնում է Daily Express-ը։

Տեղեկացվում է, որ երկնաքարի ճշգրիտ չափերը հայտնի չեն։ Նախնական տվյալների համաձայն՝ նրա երկարությունը կարող է հասնել 70-160 մետրի, և այն կարող է իր չափերով գերազանցել Բիգ Բենի կամ Լոնդոնի հայտնի դիտանիվի բարձրությունը։

Երկնաքարը շարժվում է 60 հազար կմ/ժ արագությամբ։ Այն Երկիր մոլորակին ամենամոտ տարածության վրա կգտնվի հոկտեմբերի 3-ին։ Նախնական հաշվարկներով՝ երկնաքարը Երկիր մոորակի կողքով կանցնի 5,87 մլն կմ հեռավորությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել