Եգիպտական հանգստավայրերում սկսված ստուգումները արդեն հայտնաբերել են մի քանի հինգ աստղանի հյուրանոցներ, որոնք համապատասխանում են միայն երեք աստղի կարգավիճակին։

Եգիպտոսի իշխանությունները փնտրում են հյուրանոցային ոլորտի բարեփոխման հնարավորություններ, որոնց զարգացումը 2015թ․ վերջից գործնականրեն կանգ է առել է օտարերկրացի զբոսաշրջիկների թվաքանակի կրճատման պատճառով: Որոշ ժամանակ շատ հյուրանոցային սեփականատերեր չեն թարմացրել իրենց սենյակները և միջոցներ չեն ներդրել անձնակազմի վերապատրաստման մեջ:

Եգիպտական մամուլը նշում է, որ օգոստոսին սկսված հյուրանոցների ստուգումը դրանց հետագա վերադասավորումների համար արդեն ցույց է տվել հաստատված «աստղերի» զանգվածային անհամապատասխանությունը համակարգի իրական որակի և վիճակի հետ։

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը պետական բանկերին և ներդրողներին առաջարկել է վերադառնալ զբոսաշրջության հիմնադրամին աջակցելու գաղափարին, որը կազմակերպվել է 2011թ․, սակայն փաստացի դադարեցրել է իր գործունեությունը 2014թ․: Ենթադրվում է, որ այս նորացված կառուցվածքը կդառնա «հյուրանոցների աջակցության հիմնադրամ», և նրա կապիտալը կկազմի մոտ 1,5 միլիարդ եգիպտական ֆունտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել