«Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալում Սանսա Ստարկի դերը մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրները պատմել է սերիալի վերջաբանի մասին,– գրում է Express պարբերականը։

Դերասանուհու խոսքով՝ վերջաբանը կարող է դուր գալ ֆանտաստիկ ժանրի բազմաթիվ երկրպագուների, չնայախ որ կարծում է նաև, որ շատերը հնարավոր է հիասթափվեն:

«Շատերը կարտասվեն: Պարզ չէ՝ կբավարարի՞ արդյոք վերջաբանը երկրպագուներին: Կարծում եմ, որ նրանցից շատերը կհիասթափվեն, բայց մի մասն էլ գոհ կմնա: Ինձ հետաքրքիր է տեսնել մարդկանց արձագանքը», – ասել է Թըրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել