Քևին Սփեյսիին մերսող տղամարդը, որն իր անունը բարձրաձայնել չի ցանկացել, դերասանին սեռական բռնության նպատակով հարձակման մեջ է մեղադրել: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Մերսողը պնդում է, որ Սփեյսիի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել 2016-ին:

Տղամարդու խոսքով՝ Սփեյսին հարձակվել է իր վրա, երբ ինքը մերսում էր նրան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լոս Անջելեսում չեն հետաքննի Քևին Սփեյսիի դեմ մեղադրանքը՝ 1992-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել