Ամերիկացի սուպերմոդել և «Քարդաշյանների գերդաստան» ռեալիթի շոուի մասնակից Քենդալ Ջեները նորաձև թրենդ է ստեղծել, հաղորդում է The Sun-ը:

Աղջիկն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ սպիտակ մարզաշապիկով է՝ կնոջ կրծքի պատկերով: Նրա երկրպագուները սկսել են նմանատիպ տոպեր գնել:

Դրանից հետո նորաձև հագուստի և տան համար նախատեսված ապրանքների շատ արտադրողներ սկսեցին գործածել այդ պրինտը: Կանացի կուրծքը հայտնվեց շապիկների, բլուզների, աքսեսուրաների, պայուսակների, սպասքի վրա:

«Ես կարծում եմ՝ դա ազատության խորհրդանիշն է: Սկզբում, իհարկե, դա կատակ էր, սակայն այժմ պրինտը կարևոր նշանակություն է ձեռք բերել: Մենք հպարտանում ենք, որ կին ենք ծնվել»,-ասել է Never Fully Dressed ապրանքանիշի ներկայացուցիչ Ջեմա Փարքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել