Ա՜խ, այս երեխաները։ Դեռ մեկ վայրկյան առաջ նա խաղում էր, ծիծաղում, իսկ հիմա արդեն պատրաստ է կազմակերպել այնպիսի ներկայացում, որ երևի թե հարևաններին կարթնացնի։

Մենք գտել ենք իրական միջոց երեխայի լացը դադարեցնելու համար ընդամենը մեկ վայրկյանում և այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Հնարավոր է՝ կոտրվել է սիրելի խաղալիքը, կամ մայրիկն արգելել է ուտել միանգամից 10 կոնֆետ։ Ինչ էլ պատահած լինի, մի վատնեք ձեր ժամանակը երկար մայրական խրատների վրա, որը երեխան, միևնույն է, չի լսում։ Դրա փոխարեն հանգիստ և բարյացակամորեն տվեք նրան ճիշտ հարցը։

Ենթադրենք, երեխան տխրել է այն պատճառով, որ նրա ընկերը չի ուզում տալ իր խաղալիքը։ Միանգամից տվեք փոքրիկին հարցը՝ «Դա մեծ, փոքր, թե՞ միջին խնդիր է»։ Իսկ նրա պատասխանից հետո առաջարկեք միասին մտածել, թե ինչպես լուծել այդ հարցը, ինչ խնդիր էլ որ լինի։

Մանկական հոգեբանները բացատրում են, որ կա 3 գլխավոր պատճառ, թե ինչպես այդպիսի հասարակ հարցը կարող է հանգստացնել երեխային։

  • Երեխան տեսնում է, որ մենք ընդունում ենք և հարգում նրա զգացմունքները։
  • Հարցը երեխային թույլ է տալիս հանգստանալ, մտածել և ճիշտ գնահատել ցանկացած իրավիճակ։
  • Տալով այս հարցը՝ ծնողները թույլ են տալիս երեխաներին ինքուրույն որոշել, թե ինչպես է պետք լուծել խնդիրը, որը նրան այդքան հուսահատեցնում է։

Այսպիսով՝ տալով այդ հարցը և մի քանի րոպե հանգիստ խոսելով երեխայի հետ՝ դուք կհասնեք ցանկալի արդյունքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել