Թուրքիայում երկրի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ փոթորիկ է սպասվում։ Միջերկրածովյան արևադարձային ցիկլոնը ավելի մեծ ուժ կստանա և սեպտեմբերի 30-ին կհարվածի Թուրքիայի ափերին՝ տեղեկացնում է vesti.ru-ն:

Օդերևութաբաններն արդեն փոթորկին անուն են տվել` «Medicane»․ այն համատեղում է «Միջերկրածովյան» և «փոթորիկ» բառերի անգլերեն և թուրքերեն տարբերակները:

Սպասվում է, որ սկզբում փոթորիկը կպատուհասի Հունաստանին․ քամու ուժգնությունը կկազմի մինչև ժամում 180 կիլոմետր: Այնուհետև այն կտեղափոխվի Թուրքիա, սակայն այդ ժամանակ քամին կթուլանա, և նրա արագությունը կկազմի ժամում 70-120 կիլոմետր:

Փոթորկի գոտում կհայտնվեն Իզմիրից մինչև Անթալիա ափերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել