Մրգերով ու բանջարեղենով, ընկուզեղենով և ձկնեղենով հարուստ Միջերկրածովյան դիետան նվազեցնում է ընկճախտի զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով մասնագետներին:

Պարզվել է, որ այս դիետան 33 տոկոսով նվազեցրել է ընկճախտի հավանականությունը: Ըստ գիտնականների՝ պատճառն այն է, որ շատ մարդկանց սննդակարգում շատ են բորբոքում առաջացնող նյութերը: Դրանք կարելի է  գտնել, օրինակ, վերամշակված մսամթերքներում, ալկոհոլում, որոնք կարող են ընկճախտ առաջացնել:

Իսկ բորբոքային սննդակարգը և համակարգային բորբոքումը կարող են հոգեկան շեղման պատճառ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել