Հետաքրքիր և միևնույն ժամանակ ուրախալի լուրեր են գալիս Բաքվից։ 

Տխրահռչակ ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կոմիտե» կոչված կազմակերպությունն այսօր Բաքվի Յասամալի շրջանի Մեհսուլ հրապարակում «Ազատագրենք Ղարաբաղը» խորագրով հանրահավաք է անցկացնում։ Կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է, որ ցուցարարները նաև պահանջելու են, որ «ազատագրված» Ղարաբաղ վերադառնան «բռնի» տեղահանված ազերիները։ Այս խորագրով հանրահավաքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Նաղիի կազմակերպությունը սերտ համագործակցում է ապշերոնյան բռնապետի աշխատակազմի հետ, ենթադրվում է, որ այս հանրահավաքը մարդաշատ կլինի։ Բացի այդ՝ հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ Ալիևներին հաջողվել է իրենց կառավարման տարիներին այնպիսի հայատյացություն սերմանել ազերի-թուրքերի մոտ, որ հանրահավաքի մեծ «մասսովկան» ապահովված կլիներ։ Սակայն իրականությունը լրիվ այլ է։ Ըստ ալիևյան կայքերի` Նաղիի կազմակերպված հանրահավաքին մասնակցում է ընդանենը 1500 մարդ։

Այո՛, պարզվում է, որ Արցախը կրկին Ադրբեջանին բռնակցելու և ազերի տեղահանվածների՝ Արցախ վերադառնալու հարցը հետաքրքրում է ընդամենը 1500 մարդու։ Ալիևի աշխատակազմի կողմից վերահսկվող կայքերը տարակուսանքով են այս տեղեկությունը հաղորդում՝ հույս ունենալով, որ «էստի համեցեք»-ով կկարողանան մարդկանց ուղղորդել Մեհսուլ հրապարակ։ Ադրբեջանի բռնապետը, բազմաթիվ հարթակներ օգտագործելով, փորձում է համոզել բոլորին, որ ադրբեջանցիների համար թիվ ՄԵԿ խնդիրն Արցախյան հիմնահարցն է։ Իլհամ բաբան հույս ուներ, որ իր և հոր կողմից զոմբիացված ադրբեջանական հասարակությունն, Արցախի վերադարձի թեմայով հանրահավաքի մասին իմանալով, կլցվի հրապարակներ և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ չեն օգտագործել իշխանական լծակները մարդկանց հրապարակ տանելու համար։ Բայց, ինչպես պարզվեց, հասարակ ադրբեջանցին թքած ունի Ալիևի թիվ մեկ խնդրի՝ Արցախի վերադարձի և այնտեղ ազերի տեղահանվածների վերադարձի վրա։ Ադրբեջանցիներին, հավանական է, ավելի շատ հետաքրքրում է այլ հարց՝ ո՞ւմ գրպաններն են լցվում ադրբեջանական նավթի արտահանումից ստացված միլիարդավոր դոլարները: 

ՀԳ. Ալիևյան ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են։ Հավանական է, նույն հիստերիկ վիճակում է նաև այդ ԶԼՄ-ների տերը՝ Իլհամ Ալիևը։ Պարզվում է՝ 2,5 միլիոն բնակչություն ունեցող Բաքվում ընդամենը 1500 մարդ է ցանկանում, որ Արցախը վերադառնա Բաքվի հսկողության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել