«Տևական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանու­թյունը և Երևանի քաղաքապետարանը պայքար են տանում փողոցային առև­տուրն արգելելու համար, սակայն ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցներին, ոչ էլ ոստիկաններին չի հաջողվում ոլորտում կարգավորում մտցնել: Արդյունքում բանը հասել է այնտեղ, որ փողոցային առևտրով զբաղվող անձինք են բռնու­թյուն կիրառում իրավապահների նկատ­մամբ: 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Մաշտոցի պողոտա­յում, մասնավորապես՝ Փակ շուկայի հա­րակից տարածքում, ոստիկանները փոր­ձել են արգելել փողոցային առևտրով զբաղվող կանանց գործողությունները, սակայն առևտրով զբաղվող կանայք դիմադրել են ոստիկաններին, որից հետո կանանցից մեկը վերցրել է ոստիկանի ձեռքից հեռախոսը, հարվածել է գետնին ու կոտրել: 

Ասել է թե՝ փողոցային առև­տուր իրականացնող կանայք պարզա­պես դարձել են անվերահսկելի՝ ցանկա­ցած պահի ոստիկանների նկատմամբ բռ­նություն գործադրելու պատրաստ:


«Ժո­ղովուրդ» օրաթերթի հարցմանը ի պա­տասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկու­թյունը՝ նշելով, որ այդ առթիվ նյութեր են նախապատրաստվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել