«Տևական դադարից հետո նախորդ օրը Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել։ Սերժ Սարգսյանը լռել է և հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրո առնչությամբ»։


Օրակարգային միակ խնդիրը խորհրդարանի շուրջ սպասվող զարգացումները, բանակցությունները, պառլամենտի լուծարումն է եղել։ Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ եթե լինեն ընտրություններ, եթե անգամ մինչև տարվա վերջ, պետք է անպայման մասնակցել դրան։ Շարմազանովն ասել է՝ ոչ մի ընտրություն մինչև 2022 թվականը։


Ընդհանուր մոտեցումը եղել է հետևյալը՝ թող գա Նիկոլը, բանակցի, տեսնենք ինչ է ասում, եթե օրենքների և տրամաբանության շրջանակներում կլինեն իր առաջարկները, ընդառաջ կգնանք, եթե ոչ՝ մենք ունենք մեր մոտեցումները։ Շեշտել են, որ թույլ չեն տալու օրենքի, Սահմանադրության որևէ խախտում, որևէ ճնշում չեն հանդուրժելու։ Իրենք համաձայն են, որ, ինչպես գրված է կառավարության ներկայացրած ծրագրում՝ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որին էլ իրենց որոշ անդամներ կողմ են քվեարկել, ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մայիսին։


Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագրեն, որ այդ ժամանակ իրենք ոչ միայն անվստահություն չեն հայտնի վարչապետի նկատմամբ, այլև նոր թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Իսկ եթե պայմանը եղավ՝ մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Սերժ Սարգսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել