Իրաքյան Քրդստանում լռության օր է: Վաղը՝ սեպտեմների 30-ին՝ ժամը՝ 8:00-18-00-ը, Քրդստանի ընտրողները ընտրելու են խորհրդարան: Պետք է նշեմ, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային դեռևս 2017թ.-ի հոկտեմբերին, սակայն Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակի պատճառով այն հետաձգվեց ութ ամսով:

Սեպտեմբերի 30-ին ընտրություններին իրավունք ունի մասնակցելու 3 085 461 մարդ:

Դուհոկում՝ 711 218 ընտրող, Էրեբիլում՝ 1 109 072 ընտրող, Սուլեյմանյանում՝ 1 196 980 և Հալաբջյայում՝ 68 191 ընտրող:
Քրդստանի ողջ տարածքում կա 1 260 ընտրատեղամաս, որից 499-ը՝ Էրեբիլում, 476-ը՝ Սուլեյմանիում, Դուհոկում՝ 257 և Հալաբջայում՝ 28:

170 469 ընտրող, այդ թվում՝ ոստիկանության, Փեշմերգայի և Զերավանիի ուժերը, իրավունք ունենին քվեարկելու սեպտեմբերի 28-ին. Էրբիլում՝ 72 653 ընտրող, Սուլեյմանյանում՝ 62 220, Դուհոկում ՝ 33 421 և Հալաբջանում` 2 175:
Խորհրդարանական ընտրություններին իրենց դիտորդական առաքելությունն են բերելու 22 միջազգային դիտորդական կառույց:

773 թեկնածուները, այդ թվում` 241 կանայք, պայքարելու են 111 տեղի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել