«Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարա­գայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: 

Հիշեցնենք, որ նոր իշխանությունը մտադիր է ցուցակներից «զտել» Հայաստանից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց, որոնք ընտրողների մոտ 30 տոկոսն են կազմում, և որոնց փոխարեն ու շնորհիվ՝ նախկին իշխանությունները մշտապես տոկոսներ են խփել: 

Դանիել Իոաննիսյանը պա­տասխանեց, որ վերջնական որոշում չկա, թե ինչ չափորոշիչներով պետք է մաքրել ցուցակները. «Մենք, այո, ուսումնասիրություններ արել ենք, բայց միանգամից 1/3-ին հանելը ճիշտ չի լինի, որովհետև շատ մարդիկ իրականում երկրում են, բայց վավեր չեն նրանց անձնագրերը, և ընտրու­թյան օրը կարող են հայտնվել ու ասել, որ երկրում ենք:

Հետևաբար, մենք պետք է ընտրենք, թե ինչ հաշվարկով ենք առաջնորդվելու՝ ցուցակներից հանել մարդկանց, որոնց անձնագրի վավերակա­նությունը երկու տարի առաջ է չեղարկվել, մեկ, թե հինգ: Եթե մեկ տարվա կտրվածքով, ապա խոսքը մոտ 200 մարդու մասին է, եթե հինգ տարվա, ապա՝ 90-100 հազար մարդու մասին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել