operativ.am-ը գրում է

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:30-ին, 911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի 5-րդ մուտքի 7-րդ հարկում առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են գազի հաշվիչից առկա արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել