Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել և նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրամ և իրեն ցած նետել:

Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 15 հերթապահ խմբի ուղեկցությամբ նրան տեղափոխում են Արմենիա բժշկական կենտրոն:

Արդեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղից բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուններ տալ, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել