Armenpress.am-ը գրում է.

Կանադայի Ֆրեյզերի համալսարանը հրապարակել է երկրների տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակը, որում  Ադրբեջանը զբաղեցրել է 106-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 29-րդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանը 100-ից ավելի երկրների շրջանում տնտեսական ազատության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է երկրներում սեփականության իրավունքի, դատարանների անկախության, դրամավարկային քաղաքականության, արտաքին առևտրի ազատության, զբաղվածության մակարդակի, բիզնեսի և այլ ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Աղյուսակում Թուրքիան զբաղեցրել է 86-րդ տեղը, Ռուսաստանը՝ 87-րդ, Իրանը՝ 130-րդ տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել