Օքսֆորդի համալսարանին կից Ինտերնետի ինստիտուտի փորձագետները, որոնք հետազոտություն են իրականացրել eHarmony ծանոթությունների կայքի պատվերով, պարզել են, որ իրականում ավելի լավ է «միջին» տեսք ունենալը։

«Գիտնականները վերլուծել են կայքի տասը տարվա տվյալները և պարզել են, որ տղամարդիկ, որոնք իրենց արտաքինը հինգ կամ վեց բալ են գնահատել՝ տասից, ավելի շատ են հաղորդագրություններ ստանում, քան այն տղամարդիկ, ովքեր իրենց տաս բալ են գնահատում։ Կատարյալ վարկանիշը կանանց համար ավելի բարձր է. տասից՝ ութ»,– գրում է Daily Mail-ի լրագրողը։

Օգտատերերը հաճախ գտնում են, որ «բարձրագույն միավորը» խոսում է անհատի մասին, – ասում է հետազոտության հեղինակ Տահա Յասերին։ «Ես կմտածեի, որ ես նրանց հարմար չեմ, ինձ ինչ որ մեկն է պետք, ով ինձանից մի քիչ ավելի լավ տեսք կունենա»,– բացատրել է նա։

«Հաղորդագրությունների վերլուծությունը նաև ցույց է տվել, որ կանայք ավելի քիչ են հակված զրույցը սկսելուն»,– ասվում է հոդվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել