Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ճիշտ սննդակարգն աճող ուղեղի համար ապահովում է առողջ զարգացում: Ներկայացնում ենք 10 մթերք, որոնց պարբերաբար օգտագործումը խթանում է ուղեղի զարգացումը:

1. Ընկույզ

Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և խթանում է ուղեղի աշխատանքը:

2. Ավոկադո

Ավոկադոն իսկական բնական դեղամիջոց է: Այն հարուստ է օգտակար շատ ճարպերով:

3. Խնձոր

Մրգերից խնձորն է շատ օգտակար ուղեղի զարգացման համար, քանի որ այն պարունակում է կվերցետին հակաօքսիդանտ, որն օգնում է երեխաներին կենտրոնանալ:

4. Վարսակ

Վարսակը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից և բացում է ուղեղի շնչերակները, լավացնում է հիշողությունը:

5. Ձու

Ձվի դեղնուցը նպաստում է ացետիլխոլին նեյրոմեդիատորի առաջացմանը:

6. Յոգուրտ

Յոգուրտը պարունակում է ուղեղի համար անհրաժեշտ կալցիում և սպիտակուցներ:

7. Կանաչ տերևներով բանջարեղեն

Կանաչ տերևներով բանջարեղենը, հատկապես սպանախը և գանգուր կաղամբը հզոր հակաօքսիդանտներ են պարունակում և զարգացող ուղեղը պաշտպանում են ազատ ռադիկալներից:

8. Ձուկ

Ձկնեղենը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և վիտամին D-ով, որոնք ամրացնում են հիշողությունը:

9. Զեյթունի յուղ

Սովորական յուղը փոխարինեք զեյթունի յուղով, որ շատ հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով:

10. Նուշ

Օգտակար ճարպաթթուներից բացի՝ նուշը պարունակում է նաև սպիտակուց, որը վերականգնում է ուղեղի վնասված բջիջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել