Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ շրջանում «Բրենտֆորդին» սեփական հարկի տակ հաղթելուց հետո հարցազրույց է տվել «զինագործների» փոքրիկ երկրպագուին.

- «Արսենալի» ելույթը 10 բալանոց սանդղակով քանի՞ միավոր կգնահատեք:

- Կարծում եմ` այսօրվա համար՝ 8: Եթե գոլ բաց չթողնեինք, երևի` 9 կգնահատեի: Ամեն դեպքում, ամենակարևորն այն է, որ մենք դուրս եկանք հաջորդ փուլ:

- Դարպասապահ Բերնդ Լենոյի խաղի մասին ի՞նչ կասեք:

- Լենոն երկրորդ խաղն էր անցկացնում մեր թիմի կազմում, ու նա հիանալի աշխատանք կատարեց: Ցույց տվեց, որ նա միշտ պատրաստ է խաղալ, իսկ մենք անում ենք ամեն բան, որպեսզի օգնենք նրան: Ամեն ինչ հիանալի է:

- Ի՞նչ եք կարծում` անձամբ Դուք այսօր լա՞վ խաղացիք:

- Չգիտեմ (ժպտում է): Դու պետք է ասես: 

- Այո, շատ լավ խաղացիք:

- Շնորհակալություն:

Իսկ այս հարցազրույցը երկրպագուի հիշողության մեջ դեռ երկար կմնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել