«Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա, առանց քվեարկության, կդառնա քաղաքապետ։ 

Ավագանու ամենաավագ անդամը` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երևանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին։ «ՔՊ»-ն կշարունակի՞ այս ավանդույթները՝ հայտնի չէ․ «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ տեխնիկական հարցերով զբաղվելու է քաղաքապետարանի աշխատակազմը։ Ի դեպ, ավագանու անդամներից ամենաավագը, կարծես, «Իմ քայլ»-ից Լիլիթ Պիպոյանն է։ Այսինքն՝ ավագանին բավականին երիտասարդացել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել