Տարիներ շարունակ մեր ունեցած փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը հասկանում է բացառապես ուժի և ճնշման լեզուն: Ադրբեջանական կողմը թքած ունի իր կողմի զոհերի և վիրավորների վրա, թե օրեկան քանի հոգի կմահանա, ու քանիսը կտղափոխվեն հոսպիտալ, սակայն տարածքային ավերածություններից նրանք ահավոր վախենում են, քանի որ դրանց թաքցնելու հավանականություն գրեթե չկա:

Տարիներ առաջ հենց այս ժամանակահատվածում, երբ թշնամին կրկին ակտիվացել էր Տավուշի մասում և կրակի տակ էր պահում հայկական բնակավայրերը, նրանց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում լռեցրին այնպես, որ երկար ժամանակ այդ հատվածում ադրբեջանական կողմը լուռ մնաց: Հայկական կողմը ոչ միայն պատասխան կրակով լռեցրեց թշնամու կրակոցները, այլ պարզապես պատժիչ գործողություններ իրականացվեցին այն երկու դիրքերի ուղղությամբ, որտեղից կրակում էին հայկական բնակավայրերի վրա, դիրքերը գրավվեցին, ադրբեջանական կողմն ունեցավ զոհեր և վիրավորներ:

Կան շատ այլ տարբերակներ, երբ հայկական կողմն այս նույն գործողությունները կատարել է առավել ակտիվ ադրբեջանական դիրքերի նկատմամբ, ու միշտ հաջողությամբ են ավարտվել դրանք: Տարվա մեջ կան հստակ ժամանակահատվածներ, որ ադրբեջանական կողմը հենց այդ շրջանում որոշ հատվածներում ակտիվանում է՝ կապված տարբեր պայմանների հետ՝ բերքահավաք, ինչ-որ միջոցառում կան հանդիպում և այլն: Հիմա համընկել էին հա՛մ բերքահավաքը, հա՛մ Հայաստանի ղեկավար կազմի հանդիպումները միջազգային հարթակներում:

Խնդրի լուծման այս տարբերակը եթե ես գիտեմ, ապա վստահեցնում եմ, որ դրանց լուծումները քննարկող անձնակազմն ինձանից մի քանի անգամ ավելի լավ գիտի: Հիմա ասածս ի՞նչ ա: Վերջին օրերի ընթացքում մենք սահմանին կորցրինք շատ թանկ տղերքի, որոնց վերադարձնել այլևս անհնար է, սակայն տղերքի հոգիներն անհանգիստ են: Ես հետևել եմ ադրբեջանական հատվածի անդրադարձին այս թեմայի շուրջ, ու մոտ օրերս լուրջ անդրադառնալու թեմա արդեն մենք ենք ունենալու: Քողարկելն այլևս անհնար է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել