Panorama.am-ը գրում է.

Հնդկաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ ամուսնական դավաճանությունն այլևս չի համարվում քրեական հանցագործություն:

Գազետա.ռու կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ անցած տարվա օգոստոսին 41-ամյա հնդիկ գործարար Ջոզեֆ Շինեն, ով ապրում է Իտալիայում, դիմել էր դատարան՝ խնդրելով չեղյալ համարել ամուսնական դավաճանության համար քրեական պատասխանատվությունը: Շինեն պարզաբանել էր, որ այդ օրենքը խախտում է կանանց իրավունքները:

«Ամուսնացած կանայք ոչ մի կերպ չեն տարբերվում ամուսնացած տղամարդկանցից, դրա համար էլ չպետք է հետապնդվեն հատուկ կերպով»,- ասված է նրա հայտարարության մեջ: Հնդկաստանի գերագույն դատավորն ասել է, որ դավաճանությունը կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ, բայց ոչ քրեական հացագործություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել