Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ ոուս հայտնի բլոգեր, հաղորդավարուհի Նաստյա Իվլեեվայի այցը Հայաստան պայմանավորված է եղել «Орёл и решка» նախագծի նկարահանումներով:

Մեր ընթերցողներին տեղեկացրել էինք նաև, որ հաղորդման անձնակազմը Երևանում է եղել 1 ամիս առաջ, պարզապես Նաստյան միայն հիմա է լուսանկար հրապարակել։

Tert.am Life–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ճամփորդական հաղորդման նկարահանումների մասին։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում նաև «Орёл и решка» հաղորդման հայաստանյան նկարահանումների բեքսթեյջ լուսանկարները։

Այսպիսով` Հայաստան են ժամանել Նաստյա Իվլեեվա–Եվսեյ Կովալյով հաղորդավարական զույգը։ Նրանք նկարահանումներ են իրականացրել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, այդ թվում` Սևանում, Ապարանում, Ենոքավանում։

Մեզ հայտնի է դարձել, որ Եվսեյը մի ամբողջ օր անցկացրել է Yell Extreme Park–ում , օգտվել է էքստերեմալ 2 ծառայութունից։ Նա եղել է նաև Ապարանի «Տառերի պուրակում»։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել