Յուրաքանչյուր կնոջ երազանքն է՝ ունենալ փափուկ ոտքեր։ Չոր կրունկները կարող են շատ վատ ազդել ձեր ինքնավստահության վրա։ Սոդան շատ օգտակար է ոտքերի մաշկի համար, քանի որ պարունակում է հզոր հականեխիչներ և կարող է նվազեցնել ջրի կոպտության բացասական հետևանքները։

Սննդի սոդայի օգտագործումը չոր կրունկներին կօգնի դառնալ փափուկ և հարթ՝ չծախսելով մեծ գումարներ թանկարժեք գեղեցկության սրահներում։

Ինչպե՞ս օգտագործել սոդան։

Ձեզ հարկավոր է 4-5 լիտր ջուր և 3 ճաշի գդալ սննդի սոդա։ Լցրեք սոդան տաք ջրի մեջ և դրեք ոտքերը այդ խառնուրդի մեջ 15-20 րոպե։

Հետո մաքրեք ոտքերը պեմզայի շնորհիվ։ Հետո քսեք վազելին կամ խոնավացնող կրեմ, հագեք բամբակյա գուլպաներ մի քանի ժամով։

Դուք կզգաք մեծ տարբերություն առաջին պրոցեդուրայից հետո։

Կանոնավոր կերպով կրկնեք գործընթացը 5-7 օրվա ընթացքում։ Այնուհետև արեք 7-օրյա ընդմիջում և նորից կրկնեք գործընթացը։ Ընդհանուր հաշվարկով արեք 3 անգամ այս հրաշալի միջոցը։ Որոշ ժամանակ հետո դուք կզգաք արդյունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել