Իսպանիայի արևմուտքում գտնվող Վիլանովա դե Արոուսա քաղաքում ավտոմեքենայի վթարի ժամանակ պլանշետը հանգեցրել է երեք տարեկան աղջկա մահվան՝ հաղորդում է BBC-ն։

Աղջնակը մահացել է, երբ իր մայրիկի մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսին։ Երեխայի 26 ամյա մայրը և ավտոբուսից մի դպրոցական թեթև վնասվածքներ են ստացել։ Տեղական ԶԼՄ-ները պնդում են, որ երեխան նստած է եղել ISOFIX համակարգով ամրագրված երեխայի նստատեղին, սակայն նրան անուղղելի վնաս է հասցրել պլանշետը, որը թռել և դիպել է նրա դեմքին:

Թեև մահվան պատճառը պաշտոնապես հաստատված չէ, ոստիկանությունը հայտարարել է, որ հենց պլանշետն է, ըստ երևույթին, դարձել գլխի վնասվածքի պատճառ, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել