Բրիտանական Դևիցես քաղաքում աճուրդի էր հանվել գրպանի ոսկե ժամացույց, որը «Տիտանիկից» ողջ մնացած երեք այրի կանայք նվիրել են իրենց փրկչին՝ սըր Արթուր Ռոսթրոնին։

Ժամացույցի նախնական արժեքն էր՝ 50 հազար ֆունթ սթերլինգ (65 հազար դոլարին համարժեք)։ Այդ մասին ասվում է Henry Aldridge & Son աճուրդային կազմակերպության հրապարակած հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ հանրահայտ նավի խափանումից հետո առաջինը դեպքի վայր է ժամանել «Կարպատիա» թագավորական փոստատար նավը։

Իրենց փրկելու համար կանայք նավի հրամանատարին են նվիրել 18 կարատանոց ոսկյա ժամացույց, որի վրա փորագրված են եղել հետևյալ տողերը․ «Նվիրվում է կապիտան Ռոսթրոնին ի սրտե շնորհակալությամբ և երախտագիտությամբ «Տիտանիկից» երեք ողջ մնացածների կողմից․ 15-ը ապրիլի, 1912 թվական»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել