Armenpress.am-ը գրում է.

Բաքվում սեպտեմբերի 27-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպումից հետո Պուտինն ու Ալիևը զրույցը շարունակել են թեյի սեղանի շուրջ:

ՌԴ և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Մինչ նախագահների հանդիպումը Պուտինն Ալիևի հետ միասին հետևել է ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին, որոնք տեղի են ունենում Բաքվում:

Հայտնի է, որ Բաքվից հետո Պուտինը կայցելի Դուշանբե և կմասնակցի  ԱՊՀ երկրների առաջնորդների երկօրյա հանդիպմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել