«Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դի­վանագիտական անձնագրից: ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Պատասխա­նելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր. «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման են­թակա է, միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է»: 

Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այս չեղարկման հետ կապված: Անձնագրերի չեղարկման որոշումը եղել է մոտ 2 ամիս առաջ, սա­կայն 2 օր առաջ ՀՀ ԱԳՆ-ից գրություններ են հղվել ՀՀ դիվանագիտական ծառայու­թյուններին. «Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մար­միններին, ինչպես նաև դեսպանընկալ երկրում տեղակայված և համատեղու­թյան կարգով ՀՀ-ում հավատարմագր­ված պետությունների դեսպանություն­ներին տեղեկացնել, որ կից ներկայաց­վող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր»:
Իսկ ցանկում շատ ուշագրավ անուններ կան, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արձակագիր Զորի Բալայան, ԱԺ աշխատակազմի ղեկա­վար Արա Սաղաթելյան, ՏՄՊՊՀ նախա­գահ Արտակ Շաբոյան: 
Բոլոր նախկին պատգամավորները, նախարարներն ու մարզպետները, ինչպես նաև վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, զրկվել են դիվա­նագիտական անձնագրերից: Ցանկում են նաև Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջա­վահիր Ծառուկյանը, շատ այլ նախկին պաշտոնյաներ: 
Հիշեցնենք, որ դիվանա­գիտական անձնագիր կարող է տրամա­դրվել ցանկացած անձի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել