«Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յոր­քում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց և Հայաստան վերադարձից անմի­ջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին: Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին. 5 թեկնածուից նա է անցել մրցույթով: Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը և տարիներ առաջ Արդարադատության խորհրդի քարտուղար Իշխան Նազարյանը: 

Հիշեցնենք՝ վերջերս Վահե Գրիգորյանի անունը հիշատակվում էր ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ընթացքում, նա՝ որպես «Մարտի 1-ի» տուժողների ներկայացուցիչ, սերտ համագործակցել է ՀՔԾ-ի հետ: Գրիգորյանը եղել է նաև Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը ՍԴ-ում՝ 2008-ին, իսկ 2003-ին փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ պաշտպանել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերը ՍԴ-ում:

2005-ին Բուզանդի փողոցի վտարվածների գործերով զբաղվելուց հետո նրան քրեական մե­ղադրանք է առաջադրվել, կալանավորվել է և մոտ 5 ամիս անց ազատ արձակվել: 

Հնարավոր է՝ ՀՀԿ-ն խոչընդոտի նրա ընտրությանը: «ՀՀԿ-ն կկայացնի քաղաքական որոշում՝ կախված մի շարք հանգա­մանքներից»,- ասացին մեզ: Ի դեպ, օրենքների և Սահմանադրության անհամապատասխանության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ-ում կքննվի նոյեմբերի 6-ին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել