Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ; Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։

Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնությունը կազմում, ապա նախագահը պե՞տք է հրաժարական տա, որովհետև իրավաճակ է փոխվել։

Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի ընտրություններ են լինելու, որի արդյունքում դեմոկրատները, ըստ բոլոր կանխատեսումների, մեծմասնություն են կազմելու։ Արդյոք՞ դրանից բխում է, որ իրավիճակի փոփոխության հետևանքով Թրամպտ պետք է հրաժարական տա և նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն։

Ժողովրդավարական երկրներում պարբերաբար իրավիճակներ են փոխվում և դա լավ է, սակայն կարևոր է, որ վիճակի փոփոխությունը կայունանա և մարդիկ վստահ լինեն, որ ոչ թե հանգամանքների ազդեցության տակ են կատարում իրենց ընտրությունը, այլ դա խորը մտածված քայլ է։

Հ․Գ․ Այս, և նախորդ խորհրդարանները, իմ համոզմամբ լեգիտիմ չեն եղել և ընտրությունների արդյունքներին չեմ հավատացել ու հիմա նույնպես չեմ հավատում։ Այսինքն ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է ձայների մանիպուլյացիաների արդյունքում, իրենց դերն են կատարել նաև ընտրակաշառքները։ Սակայն այն ժամանակ ԵԼՔ-ի բոլոր անդամները հայտարարում էին, որ իրենց օգտին տրված բոլոր ձայներին իրենք տեր են կանգնել։ Այսինքն ստացել են ընդամենը 121997 ձայն: Այսինքն լեգիտիմացրել են այս խորհրդարանը։ Դրա համար բազմաթիվ մարդկանց կողմից քննադատության են ենթարկվել՝ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալու համար։

ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքական դաշտը քայքայված է, կոլապսի է ենթարկվել և նման պայմաններում ընտրություն գնալով մենք հերթական արհեստական խորհրդարան ենք ունենալու։ Վստահ եմ, որ մեզ կայուն քաղաքական ինստիտուտներ են պետք։ Գարնանը քաղաքական պատկերը ավելի հստակ կլինի։ 
Խորհրդարանը մենք ընտրում ենք 5 տարով ու բացառված չէ, որ մեկ կամ երկու տարի հետո դարձյալ իրավիճակը փոխի, ապա այդ ժամանակ ի՞նչ ենք անելու, էլի՞ հեղափոխություն։

Ժամանակ պետք է տրվի նոր քաղաքական ինստիտուտների ստեղծման ու կայացման համար, ինչպես նաև հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել գործող կառավարության ունակությունների ու արդյուների մասին և կարողանա գիտակցված ընտրություն կատարել՝ գարնանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել