Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի Հանրապետությունում վերջին 3 տարվա ընթացքում hանցագործությունների և բռնությունների հետևանքով 1000-ից ավելի կին է սպանվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Նեջաթի Թըղլըն, ով «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության համաժողովի» անդամ է, զեկույց է ներկայացրել, ըստ որի` 2016թ. հունվարի 1-ից 2018թ. օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում  1021 կին սպանվել է, 870-ը՝ բռնության ենթարկվել, իսկ 342-ը՝ սեռական ոտնձգության զոհ դարձել:

Զեկույցը կազմվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների  տրամադրած տվյալների և մամուլում տեղ գտած լուրերի հիման վրա:

Ներկայումս Թուրքիայում  իշխանությունը չի կարողանում պաշտպանել կանանց: Նրանք սպանվում են, ենթարկվում սեռական ոտնձգությունների ու բռնությունների, իսկ իրավապահմարմինների` հանցագործներին արդարացնելու ապօրինի որոշումները լուրջ մտահոգություն ենառաջացնում հասարակության շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել