Armenpress.am-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«Արմենպրես»-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տեղեկացրեցին, որ  սեպտեմբերի  24-ից մինչև սեպտեմբերի 26-ը գազի մատակարարումը դադարեցվում է  Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել