Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին նկարահանվել է «Կատակում եմ» սերիալում՝ արտասովոր անկողնային տեսարանում։ Սյուժեի համաձայն՝ նրա հերոսի զուգընկերուհին քաղցկեղով հիվանդ աղջիկ է,– գրում է The Daily Mail-ը։

Հեռուստատեսային շոուում Քերին ներկայանում է մանկական հաղորդումների աստղի կերպարով։ Իսկ հերոսն ինքը՝ էկրանի սահմաններից այն կողմ, իր կյանքի դժվարագույն շրջանն է ապրում։ Տեսարաններից մեկում նա սեքսով է զբաղվում քաղցկեղով հիվանդ աղջկա հետ, որի հետ ծանոթանում է հիվանդնանոցներից մեկի այցելության ժամանակ։

Նշվում է, որ դերը բավական դրամատիկ է։ Հերոսուհուն խաղացել է դերասանուհի Ջինջեր Գոնզագան։ Այս դերը համահունչ է վերջերս Քերիի արած հայտարարության հետ։ Դերանասը նշել էր, որ այլևս մտադիր չէ կատակերգություններում նկարահանվել՝ տևական դեպրեսիայի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել