Դանիայում երկու տարի անց պատրաստվում են ներդնել վարորդական իրավունքի թվային տարբերակ, որը հնարավոր կլինի օգտագործել վարորդական պլաստիկ վկայականին զուգահեռ՝ գրում է The Local-ը։

Դանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ վարորդական իրավունքի փաստաթուղթը թվային տարբերակի փոխված առաջին պաշտոնական փաստաթուղթը կլինի։

Վարորդական իրավունքը հասանելի կլինի հավելվածի միջոցով։ Այդպիսով, վարորդին անհրաժեշտ կլինի ունենալ միայն սմարթֆոն, որպեսզի ապացուցի վարորդական իրավունքի առկայությունը։ Հավելվածը կբացվի մատնահետքի կամ համակարգ անվտանգ մուտք գործելու միջոցով։

Հավելվածը հասանելի կլինի 2020 թվականի վերջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել